.

Մեր մասին

Բարի գալուստ Buy.am օնլայն մոլ

Buy.am-ը օնլայն առևտրի հարթակ է, որտեղ միավորված են հարյուրավոր խանութներ, ռեստորաններ (food court), սուպերմարկետ և հուշանվերների բաժինը: Ներկայացված խանութներում դուք կարող եք գտնել ինչպես հայկական արտադրության ապրանքատեսականի, այնպես էլ որակյալ արտասահմանյան ապրանքներ: Food Court բաժնում ներկայացված են բազմաթիվ ռեստորանների ճաշացանկեր, ինչպես նաև դիետիկ և բուսակերների համար նախատեսված ուտեստներ: Սուպերմարկետն առաջարկում է մթերային, տնտեսական և կենցաղային ապրանքների լայն ընտրանի: Իսկ հուշանվերների բաժնում դուք կարող եք գտնել բազմաթիվ բացառիկ ապրանքներ, որոնք համախմբում են հայ արվեստի և արհեստագործության լավագույն ավանդույթները:


Մեր առավելությունները

Buy.am-ի մատուցած ծառայությունները առանձնանում են հետևյալ առավելություններով՝

  • • Buy.am-ը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից՝ խանութներից, սուպերմարկետից, ռեստորաններից՝ ապահովելով ժամանակի և նյարդերի խնայում:
  • • Buy.am-ը առաջարկում է ամենամատչելի առաքման գումարը Երևանում, ինչպես նաև ողջ Հայաստանում՝ https://www.buy.am/hy/delivery_payment: Առաքումը Երևանում ընդամենը 300 դրամ է՝ նույնիսկ մի քանի վայրից պատվիրելու դեպքում:
  • • Բարձր սպասարկման որակ՝ հիմնված հաճախորդների կարծիքի և պահանջմունքների վրա:
  • • Գնված ապրանքի արագ առաքում՝ Երևանում ընդամենը 1 ժամվա ընթացքում:
  • • Խանութների, ռեստորանների հետ համագործակցելիս և առհասարակ յուրաքանչյուր ապրանք կայքում տեղադրելիս հիմնվում ենք ապրանքի որակային հատկանիշների վրա:
  • • Buy.am-ի միջոցով դուք կարող եք կատարել ապահով օնլայն գործարքներ՝ տարբեր վճարային մեթոդներով: Կայքը հնարավություն է ընձեռում վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ գնումներ կատարել ARCA, MasterCard, Visa, Mobidram, iDram վճարային համակարգերով և POS տերմինալով:
  • • Յուրաքանչյուր տոնին ընդառաջ Buy.am-ը ներկայացնում է հատուկ բաժին, որի շնորհիվ նվեր գնելու գործընթացը առավել հեշտ է դառնում: Տվյալ բաժինը օգնում է արագ կողմնորոշվել և համապատասխան ընտրություն կատարել:

Մեր նպատակը

Buy.am-ի գործունեության հիմքում ընկած է հաճախորդի համար առավելագույնս շահավետ և որակյալ ծառայությունների մատուցումը: Օնլայն գնումների գործընթացն ապահովելիս, մենք ուշադրություն ենք դարձնում հաճախորդների կարիքների և պահանջմունքների վրա՝ ներկայացնելով բարձրորակ ապրանքների լայն տեսականի և հնարավորինս ցածր գներ:

Մեր գործունեությունը ուղղված է հետևյալ նպատակների իրականացմանը՝

  • • Ստեղծել այնպիսի օնլայն հարթակ, որը հասանելի կդարձնի ցանկացած ապրանք առավել մատչելի գներով, քան խանութներում:
  • • Ապահովելով մեր գրասենյակում պահեստավորման արդյունավետ համակարգ, մենք ջանում ենք ապրանքները առաքել անգամ ուշ ժամերի՝ հաշվի չառնելով խանութների փակ լինելու հանգամանքը:
  • • Օնլայն հարթակում համախմբել բոլոր այն խանութները և ռեստորանները, որոնք առավել մեծ պահանջարկ են վայելում, միևնույն ժամանակ, տեղեկացնելով առաջարկվող նոր տեսականիների, զեղչերի և ակցիաների մասին:
  • • Հնարավորություն ընձեռել նաև մարզերում բնակվողներին գնումներ կատարել Երևանյան խանութներից, ռեստորաններից և այլն:
  • • Արտասահմանում բնակվող հայերին հնարավորություն տալ գնումներ կատարել և տարբեր առիթներին հնարավորինս մոտ զգալ իրենց Հայաստանում բնակվող հարազատներին՝ նվերներ և հաճելի անակնկալներ մատուցելով Buy.am-ի միջոցով:
  • • Խնայելով Ձեր ժամանակը՝ գնումները դարձնել առավել հարմարավետ, շահավետ և արագ:

Հանդիսանալով Հայաստանի առաջատար էլեկտրոնային առևտրի կայքերից մեկը, մենք անում ենք ամեն ինչ` Ձեր գոհունակությանը արժանանալու համար:


Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ
Buy.am