.

Գաղտնիության քաղաքականություն

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել Buy.am-ի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:


Անձնական տվյալների պաշտպանություն

Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները`էլ. փոստ, անուն, ազգանուն:
Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`

  • • Սպասարկում իրականացնելու համար
  • • Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար
  • • Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար
  • • Նորությունների կամ նոր ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար
  • • Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար

Buy.am-ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին:


Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն

Buy.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Vivacell…) և այլ նմանատիպ տեղեկություններ:

Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:

Տեղեկանիշների (cookies) ֆայլերի օգտագործում


Buy.am կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ:


Կորպորատիվ հաճախորդներ


Կայքը կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է նաև հատուկ զեղչային և առաքման կոդեր: Չեղչային կոդը հաճախորդին հնարավորություն է տալիս գնումներ կատարել հատուկ իրենց համար սահմանված զեղչերով:

Առաքման կոդ ստանալու դեպքում հաճախորդից չի գանձվի առաքման վճարը: Զեղչային և առաքման կոդերից կարող են օգտվել միայն գրանցված օգտատերերը: Եթե հաճախորդը գնումներ է կատարել առանց համակարգում նախապես գրանցվելու, ապա նա չի կարող օգտվել զեղչային և առաքման կոդերի վերոնշյալ առավելություններից:

Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել կորպորատիվ հաճախորդների սպասարման բաժին հետևյալ հեռախոսահամարով՝ 011 31 11 11: