.

Սեղանի խաղ «Այլ կերպ»

. .
Սեղանի թիմային ինտելեկտուալ խաղ. անհրաժեշտ է մեկ րոպեում որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին՝ այլ կերպ:
Նախատեսված է հայերեն կարդալ և բացատրվել կարողացող տարիքային բոլոր խմբերի համար
Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ

Ինչու՞ խաղալ «Այլ կերպ»
Փորձել խոսել հայերեն՝ առանց օտար բառեր գործածելու

Որտե՞ղ
Հավաքույթներին, տանը, ակումբում կամ ճամփորդելիս

Ու՞մ հետ
Ընկերների, գործընկերների, ընտանիքի անդամների, համադասարանցիների … Նույնիսկ կազմակերպել սերունդների միջև «ինտելեկտուալ պայքար»

Ինչպե՞ս
Թիմից մեկը քաշում է քարտը և իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված 7 բառերը՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառի թարգմանությունն այլ լեզուներով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է

Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազե ժամացույցի միջոցով

Երաշխավորված է ԿԳՆ Լեզվի պետական տեսչության կողմից

Կոդ` aylk01
6 400դր
Քանակ:
Ավելացնել զամբյուղ
հիշել