.

Սեղանի խաղ «Էքսկուրսիա»

. .
Կազմակերպի՛ր էքսկուրսիա ամենուր: Խաղն ակտիվ, համարձակ և ճկուն միտք ունեցող փոքրիկների և, իհարկե, մեծիկների համար է: Էքսկուրսիայի միջոցով դուք կկազմակերպեք զվարճալի ժամանց, ինչպես նաև կունենաք տպավորիչ հիշողություններ` ձեզ թույլ տալով մի փոքր խենթանալ և մի լավ զվարճանալ: Խաղը մի էքսկուրսիա է, որի ժամանակ քարտեզի օգնությամբ կճամփորդեք երևակայական քաղաքում, իսկ եզրագծին հասնելու համար հարկավոր կլինի կատարել զվարճալի առաջադրանքներ, ընդ որում, ճանապարհին հանդիպող ժամանցի վայրերն է'լ ավելի կբարդացնեն եզրագծին հասնելու ուղին: Խաղի առաջադրանքներն այնքան հետաքրքիր են, որ այն կարող են խաղալ ոչ միայն փոքրիկները, այլ նաև նրանց ավագ ընկերները: Խաղը երաշխավորել է ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը: Խաղում ներառված են 1-ից 6 կետ ունեցող զառ, էքսկուրսիայի խաղաքարտեզ, 6 մարդուկ և զվարճալի ու համարձակ առաջադրանքների 100 խաղաքարտ:

Առավել մանրամասն

Կոդ` hol02
5 700դր
Քանակ:
Ավելացնել զամբյուղ
հիշել