.

Սեղանի խաղ «Գտնելուկ»

. .
Նոր խաղ «Այլկերպի» հեղինակներից

Խաղի նպատակը՝
- Գտնել քարտերի վրա համընկնող պատկերը և առաջինը բարձրաձայնել այն:
- Անհրաժեշտ հմտություններն են՝ ուշադրությունն ու արագությունը:

Խաղի մասին՝
57 քարտ:
Յուրաքանչյուր քարտի վրա՝ 8 պատկեր:
Ցանկացած երկու քարտ ունեն միայն մեկ ընդհանուր պատկեր:

Առաջադրանքը՝ գտնել համընկնող պատկերը:
Մասնակիցներին բաժանվում է մեկական քարտ՝ փակ վիճակում, իսկ մնացած քարտերը մեկ կույտով դրվում են կենտրոնում՝ բաց վիճակում:
Մասնակիցները բացում են իրենց քարտերը և ամեն մեկը փորձում է առաջինը գտնել համընկումը իր և կենտրոնում դրված կույտի ամենավերևի քարտում:
Առաջինն ով գտնում է և բարձրաձայնում, վերցնում է կույտի վերևի քարտը և բաց վիճակում դնում իր քարտի վրա: Կենտրոնի կույտի հաջորդ քարտն է բացվում: Մասնակիցներն անմիջապես պետք է փորձեն գտնել արդեն այդ քարտի և իրենց քարտի միջև համընկնումը: Այդպես շարունակ, մինչև կենտրոնի կույտը վերջանա:
Խաղն ավարտվում է, երբ կենտրոնի բոլոր քարտերը հայտնվում են մասնակիցների մոտ: Հաղթում է նա, ով ամենաշատ քարտն է վերցրել:


Կոդ` gtl001
3 500դր
Քանակ:
Ավելացնել զամբյուղ
հիշել