.

Բուսական թեյ «Լեռնային Փունջ» Ritea

. .
Թեյն իր մեջ ներառում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր, բարձրադիր լեռնային գոտիներից հավաքված ութ տեսակի խոտաբույսերի և վարդի թերթիկների խառնուրդ:
Թեյը մշակված է ավանդական եղանակով՝ առանց քիմիական միջամտության, 100 % բնական է և չի պարունակում գունանյութեր, հավելանյութեր:
Այն ունի յուրօրինակ, հաճելի համ և անկրկնելի բույր:
Խոտաբույսերի խառնուրդն օգտակար է մարսողության կարգավորման, դիմադրողականության բարձրացման համար և դրական է ազդում ինքնազգացողության վրա:
Բաղադրությունը՝ ուրց, դաղձ, եղերդակ, սրոհունդ, անթառամ, ղանթափա, սերկևիլի տերևներ, ազնվամորու տերևներ, վարդի թերթիկներ:
Պատրաստման եղանակը՝ 1 թեյի գդալ թեյը լցնել 200 մլ. եռացրած ջրի մեջ, թրմել 5-7 րոպե:
Պահպանման եղանակը՝ պահել չոր և զով տեղում, մինչև 20oC , հեռու այլ հոտերից:
Պիտանելիության ժամկետը՝ 24 ամիս:
Զտաքաշը՝ 40 գ
Արտադրված է Հայաստանում
Տուփի մեջ առկա է 5 ֆիլտր



Կոդ՝ Ritea001
970դր
Քանակ:
Ավելացնել զամբյուղ
հիշել